Օգտակար խորհուրդներ
ՀՀ ԱՆ. Ինչպես դիմակայել շոգին
Ամառային եղանակը, մարդու օրգանիզմի վրա բարերար դրական ազդեցության հետ մեկտեղ, կարող է առաջացնել առողջական վիճակի տարաբնույթ խանգարումներ, հատկապես, երբ օդի ջերմաստիճանը գերազանցում է մարդու նորմալ կենսագործունեությունն ապահովող միջին ջերմաստիճանային ցուցանիշը:
1. Շոգ եղանակին oգտագործել սովորականից շատ հեղուկներ
- օրական մոտավորապես 3 լիտր, սակայն սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններով տառապող անձինք հեղուկներ պետք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո,
- մասնավորապես խորհուրդ է տրվում օգտագործել`
Թեյ՝ այն ծարավը հագեցնելու լավագույն միջոց է, նշանակություն չունի թեյը սառն է, տաք, թե գոլ: Հատկապես բարերար ազդեցություն ունի կանաչ թեյը: Օրական 4 բաժակ տաք կանաչ թեյն ունակ է պաշտպանելու մաշկն ուլտրամանուշակագույն ճառագայթներից
Ջուր՝ ծարավը հագեցնելու ամենատարածված ու ամենաէժան միջոցն է: Ծարավը ավելի արագ կհագենա, եթե ջրի մեջ մի կտոր կիտրոն կամ թթու հատապտուղ գցեք
Կաթ և կաթնամթերք՝ կեֆիրը, յոգուրտն ու մածունը, իրենց մեջ պարունակող օրգանական թթուների շնորհիվ, ծարավը հագեցնելու հրաշալի միջոց են
Բնական հյութեր և նեկտարներ՝ ամռանը լավ օգնում են լոլիկի, թուրինջի, բալի, սալորի և հոնի հյութերը,
- չչարաշահել կոֆեին և շաքար պարունակող ըմպելիքները` թե տաք, թե սառը վիճակում
2. Շոգ եղանակին սննդային թունավորումները կանխարգելելու համար անհրաժեշտ է`
- խուսափել արագ փչացող, պահպանման և իրացման համար հատուկ պայմաններ պահանջող սննդամթերքի (միս-մսամթերք, ձու, կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, արագ փչացող սննդատեսակներով սենդվիչներ, ձկնեղեն, աղցաններ և այլն) օգտագործումից, որոնք վաճառվում են այդ նպատակի համար չսահմանված վայրերում՝ բացօթյա պայմաններում և չեն պահվում սառնարանային պայմաններում
- շուտ փչացող սննդամթերքը պահպանել սառնարանում
- ընդհանրապես բացառել կրեմային հրուշակեղենի օգտագործումը, չգնել տեղում լցնովի փափուկ պաղպաղակ, զովացուցիչ ըմպելիք, կվաս, թարմ մրգերից պատրաստվող հյութեր
- ընտրել թարմ, ոչ փչացած և ոչ ժամկետանց սննդամթերք
- պատահական վայերից սունկ գնել չի թույլատվում: Գնված սունկը լվանալիս պետք է լինել ուշադիր և չօգտագործել արտաքին տեսքը լրիվ կամ մասնակի փոխած սունկ
- սննդամթերքը պահել փակ տարողություններում` ճանճերի աղտոտումից կանխարգելելու նպատակով
- մրգերը, բանջարեղենը և կանաչեղենը մանրակրկիտ լվանալ:
3. Ամռան շոգերին անհրաժեշտ է խստորեն պահպանել անձնական հիգիենան, անհրաժեշտ է հաճախ լվանալ ձեռքերը և լոգանք ընդունել:
4. Շոգին ձեռնարկեք միջոցառումներ մարմնի ջերմաստիճանն իջեցնելու նպատակով՝
- եթե տանն եք, ապա հաճախ (օրը մի քանի անգամ) ընդունեք զով ցնցուղ, լոգանք կամ սառը ջրով ոտքերի լոգանքներ
- հաճախ սառը ջրով թրջած սրբիչով շփումներ կատարեք
- կարելի է մաշկի մակերեսին (ծոծորակին, թևատակերին) դնել սառը կոմպրեսներ, ինչը ևս կիջեցնի մարմնի ջերմաստիճանը:
5. Շոգ եղանակին ձեռնարկեք միջոցառումներ փակ տարածքներում (բնակելի տների սենյակներ, աշխատասենյակներ) օդի ջերմաստիճանի իջեցման նպատակով:
6. Ամռան շոգին վերանայեք վարքագիծը
- սահմանափակեք ամենօրյա ֆիզիկական աշխատանքները, խուսափեք բացօթյա ծանր ֆիզիկական աշխատանքից
- ֆիզիկական աշխատանքները կատարեք օրվա համեմատաբար զով ժամերին
- արգելվում է գտնվել չօդափոխվող կամ վատ օդափոխվող տարածքներում
- արգելվում է երկար ժամանակ մնալ արևի տակ կայանված փոխադրամիջոցներում, երեխաներին թողնել փակ պատուհաններով ավտոմեքենաներում:
7. Վերանայեք սննդակարգը և սննդի ընդունման ժամերը`
- պետք է նվազեցնել սննդակարգի կալորականությունը
- սննդի ընդունման հաճախականությունը պետք է ավելացնել, իսկ քանակը պակասեցնել
- սննդի հիմնական ընդունման համար պետք է ընտրվեն օրվա զով ժամերը,
- ճարպերով հարուստ և դժվարամարս սնունդը հնարավորինս պակասեցնել, օգտագործել միայն անյուղ միս, մսամթերք, ձուկ:
8. Չափից ավելի ուլտրամանուշակագույն ճառագայթումը վտանգավոր է
- ուլտրամանուշակագույն ճառագայթման նկատմամբ հատկապես զգայուն են երեխաները, ծերերը, հղիները, խրոնիկ հիվանդություններով տառապողները
- արևային այրվածքից (մաշկի կարմրություն, այտուց, ցավ, բշտերի գոյացում), արևահարությունից, ֆոտոկոնյուկտիվիտից (կոպերի ցավոտություն, կարմրություն, աչքերում ավազի զգացողություն, լուսավախություն, արցունքահոսություն,) ֆոտոալերգիաից խուսափելու նպատակով հնարավորինս սահմանափակել արևի ուղիղ ճառագայթների տակ գտնվելուց՝ հատկապես ժամը 12.00-ից 17.00-ի սահմաններում
- տեղային ախտահարումները (արևայրուկ և այլն) կարող են ուղեկցվել նաև ընդհանուր տոքսիկ երևույթներով` մարմնի ջերմաստիճանի բարձրացում, գլխացավ, սարսուռ, սրտխառնոց, փսխում, ինչի դեպքում պետք է դիմել բժշկական օգնության
- հնարավորինս քայլել ստվերում
- հնարավորինս պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրել գլխարկ, արևային ակնոցներ, հովանոց, հագնել սպիտակ/և կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, բամբակյա կտորից հագուստ:
9. Շոգ եղանակին զգուշությամբ ընդունեք դեղեր
- դեղեր ընդունելիս խորհրդակցեք բժշկի հետ՝ արդյոք դրանք բացասաբար չեն անդրադառնում օրգանիզմի ջրա-աղային հավասարակշռության և ջերմակարգավորման վրա
- դեղերը պահեք պիտակի վրա նշված ջերմաստիճանային պայմաններում:
10. Խրոնիկական հիվանդություններով տառապող հիվանդներին`
- խորհրդակցեք Ձեր բժշկի հետ՝ բուժման, սննդակարգի, հեղուկների օգտագործման չափի, տեսակների և վարքագծի փոփոխման հետ կապված լրացուցիչ նշանակումներ և խորհուրդներ ստանալու նպատակով
- հաճախ չափեք մարմնի ջերմաստիճանը, արյան զարկերակային ճնշումը
11. Շոգ եղանակին զգալի ավելանում է նաև մրսածությամբ պայմանավորված հիվանդությունների առաջացման վտանգը`
- խիստ սառեցված հեղուկների օգտագործումը ցանկալի չէ
- պետք է հետևել, որ օդորակիչն ապահովի օդափոխությունը, սակայն սառը օդի ուժեղ հոսանքն ուղղված չլինի անմիջապես մարդկանց վրա
- այնտեղ, ուր առկա են օդորակիչներ, անհրաժեշտ է հագնվել ջերմաստիճանին համապատասխան:
12. Շոգ եղանակին միջատների խայթոցներն ավելանում են
- պատուհաններին տեղադրել հակամոծակային մանրավանդակ ցանցեր
- ռեպելլենտները, ֆումիգատորները, որոշ բույսեր՝ ռեհան, պոմիդորի թփեր և այլն, ևս պաշտպանում են միջատներից
- վառ գույների հագուստը, օծանելիքը գրավում են միջատներին
- բնության գրկում կրել փակ թևերով և ոտքերը փակող հագուստ:
Կարդացեք նաև
Եղանակային ցուրտ պայմաններն անմիջական ազդեցություն ունեն մեր կենսակերպի, ինչպես նաև առողջության վրա:
0-ից ցածր ջերմաստիճանի ժամանակ կարող են արձանագրվել հիպոթերմիայի (մարմնի ընդհանուր սառեցումն է...
Կենցաղը դյուրին դարձնող սարքերը հաճախ օգտակարությունից զատ` նաև վտանգ են ներկայացնում մարդու առողջության համար: Հաճախ է խոսվում միկրոալիքային վառարանի՝ (ՄԱՎ) վտանգավորության մասին...
Համակարգչի առջև երկարատև աշխատանքը կարող է բացասական ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա: Դա, առաջին հերթին, աչքերի և տեսողության վրա ներգործությունն է: Աչքի այդպիսի ախտահարումն անվանվում են դիսփլեյային...
Եղանակը տաքանալուն զուգընթաց մարդիկ հաճախ իրենց հանգիստն անց են կացնում բնության գրկում, իսկ շոգ եղանակը նպաստում է աղիքային վարակիչ հիվանդությունների տարածմանը...
Ջերմաստիճանի բարձրացման և ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը, ինչպես նաև օրգանիզմի անցանկալի գերտաքացումը մեղմելու կամ կանխելու համար անհրաժեշտ է հետևել մի քանի պարզ կանոնի...
Տոնական գնումներն արդեն սկսվել են: Ի՞նչ մթերք գնել, որտեղի՞ց և ինչպե՞ս խուսափել թունավորումներից:
Առողջապահության նախարարությունը մի շարք խորհուրդներ է տալիս այս հարցերի շուրջ...
Ամառային եղանակը, մարդու օրգանիզմի վրա բարերար դրական ազդեցության հետ մեկտեղ, կարող է առաջացնել առողջական վիճակի տարաբնույթ խանգարումներ, հատկապես, երբ օդի ջերմաստիճանը գերազանցում է...
Բժշկական կոշիկի ընտրությունը պայմանավորված է աշխատանքային գործընթացի առանձնահատկություններով: Բժիշկն ամբողջ օրն անցկացնում է ոտքի վրա: Անհարմար սաբոները կարող են նկատելիորեն դժվարացնել կյանքը...
Լույս բոլորը են օգտագործում, բայց ճիշտ լուսավորության, լույսի կարևորության, լուսավորության գործող միջազգային ստանդարտների, լուսավորության հաշվարկի, խնայող, ժամանակակից, բազմաոճ լուսավորության...
Շաբաթվա ընթացքում արձանագրված և կանխատեսվող շոգ եղանակի առնչությամբ առողջապահության նախարարությունը հիշեցնում է. բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքի կազմակերպման նկատմամբ...
Եթե նոր արծնապատ կաթսա եք գնել, ապա լվացեք ափսեների մածուկով, պարզաջրեք ու լավ չորացրեք, ապա կաթսայի մեջ աղաջուր լցրեք (1 լ ջրին՝ 2 ճ.գդալ), եռացրեք, հովանալուց հետո ջուրը թափեք: Դա կօգնի, որ էմալային ծածկույթը երկար ու առանց վնասվելու գործածեք...
Փալաթիթեղն անփոխարինելի կենցաղային պարագա է, և ո՛չ միայն խոհանոցում: Ալյումինե նրբաթիթեղը հաջողությամբ կիրառվում է, երբ ցավում են թիկունքը կամ պարանոցը, ոտքերը, հոդերն ու մկանները: Փայլաթիթեղի ազդեցությամբ...
Մի ժամանակ յուրաքանչյուր տնտեսուհու ձեռքի տակ միշտ տնտեսական օճառ կար: Ճիշտ է, այն անուշաբույր չէր, բայց անփոխարինելի միջոց էր: Իսկ հիմա կարծես դուրս է մղվել գործածությունից, փոխարինվել նոր քիմիական միջոցներով...
Տոն օրերին առավելապես նկատվում է սիրտանոթային հիվանդությունների սրացում։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց սրտաբան Տիգրան Խաչատրյանը։ Ըստ սրտաբանի՝ դա պայմանավորված է դեղորայքի...
Տոն օրերին բնակչության շրջանում հաճախակի են գրանցվում սննդային թունավորումների դեպքեր: Սննդային թունավարակներից զերծ մնալու համար Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը զգուշացնում է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն